Monday 25 February 2019

Սիմֆոնիկ Նվագախումբը փրկում է մոռացությունից հայ կոմպոզիտորների գործերը


Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կայացավ փետրվարի 23-ին։ Փառատոնի շրջանակներում հնչեց Տիգրան Չուհաճյանի «Անդադար շարժում» ստեղծագործությունը։ Այն կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։

Փառատոնը, իր առաքելությունն է համարում հանդիսատեսին ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մոռացվել են, և հաճախ չեն հիշվում։ Այս շարքում նաև մտնում է  Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, որը վերջի անգամ հնչել է  60 տարի առաջ, որը նույնպես հնչեց Փառատոնի ժամանակ։ Թավջութակահար, Չայկովսկու միջազգային մրցույթի հաղթող՝ Դենիս Շապոլավովը այաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը ներկայացրեցին նաև Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը։



Դենիս Շապովալովը խոստովանեց, որ հայ կոմպոզիտորներին շատ է սիիրում։ Ուրախ է, որ հանրությանը կարող է  ծանոթանլ Արնո Բաբաջանյանի ստեղծագործություններին մի այլ կողմից՝ սիմֆոնիկ ստեղծագործության միջոցով։ Բաբաջանյանի Թավջութակի համերգը առաջին անգամ էր կատարում Շապովալովը։ Եվ հենց հատուկ էր պատրաստել Փառատոնի համար։ Ըստ նրան հայկական երաժշտությունն շատ գունեղ է և իր ապագայում փորձում է նաև կատարել Արամ Խաչատրյոանի Թավջութակի կոնցերտը, որը Մոսկվայում հնչել է՝ մեծն կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված համերգին։


Լիլիթ Արտեմյանը՝ դաշնակարուհին, ասեց, որ  <<Անդադար շարժում>> ստեղծագործության հետ իրեն ծանոթացրել է  արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Որն նոր շունչ ստացավ փառատոնի շրջանակներում։
Դիրիոժոր Ռուբեն Ասատրյանը, ներկայացնելով Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, նկատեց, որ այն գրվել է 20-րդ դարի կեսերին՝ Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմի մոտիվներով։  

Իսկ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, որն գրվել է 20-րդ դարի կեսերին՝ Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմի մոտիվներով։ Այն ձայնագրվել է «Մելոդիա» ստուդիայի կողմից Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարությամբ։«Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երկարատև դադարից հետո կրկին հանդիսատեսին ենք ներկայացնում մեր արժանավոր հեղինակի՝ Գրիգոր Եղիազարյանի սիմֆոնիան։ Ես հաճույքով պետք է հնչեցնեմ այն, քանի որ «Հրազդանը» հայ սիմֆոնիկ արվեստի լավագույն նմուշներից է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պրոֆեսիոնալ մեծ աշխատանք է կատարում՝ մոռացությունից փրկելով, խմբագրելով, հնչեցնելով և թվայնացնելով մեր կոմպոզիտորների գործերը»,- նշեց Ռուբեն Ասատրյանը։   
Հիշեցնենք, որ Փառատոնը՝ Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված, կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

No comments:

Post a Comment