Մրսում են ծառերը մերկ են նրանք, նրանք կարոտ են այն կանաչ հագուստին, որ հագնում են գարնանը, ամռանը և ինչու չէ նաև աշնան սկզբին: Կարոտել են այն կանաչ հագուստը կամ կարմիր, դեղին հագուստը, նույնիսկ այդ արծաթի պես փայլող սպիտակ հագուստը, որոնք հագնում էին միայն հատուկ օրերին: Իսկ հիմա ամեն ինչ մռայլ է, անգույն: Մրսում են նրանք, մրսում: Ամենադաժան պահն է նրանց համար կամ ապրում են շարունակում վայելել կյանքը կամ կոտրվում և վատն այն է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ խեղճ ծառերին: Անգույն է ամենինչ բացի մի երկու բան այս աշխարհում: Արև և լուսին: Նրանք են ջերմացնում աշխարհ, ամեն առավոտ ծառերը արթնանում են Արևի զնզնգուն ձայնից և քնում Լուսնի խաղաղ երգից: Մռայլ է ամեն ինչ սպասում են ծառերը նրանց ձմռան գեղեցիկ հագուստներին: Սպասում ու սպասում, բայց ինչ օգուտ սա է բնության կանոնը նրանք պետք է ենթարկվեն այդ օրենքին, դժվար է բայց պետք է ենթարկվել: Բայց նրանք անգամ ոչ մի հոգոծ չեն հանում, նրանք մրսում են ,մրսում և բացի դրանից նրանք հոգնել են այս մռայլությունից և անգույնությունից:
No comments:
Post a Comment