Friday, 12 December 2014

Հոգևորականի տնում իմ արկածը



Անգլիայի փողոցներում զբոսնում էի և տեսա մի տնակ: Որոշեցի մտնել տեսնել ինչ կա-չկա ,պարզեցի որ հգևորականի տանն էի հայտնվել: Հոգևորականը շատ բարի էր և ինձ հետ բարեկամացավ, ճիշտ է շատ էի զարմացել, քանի որ մարդիկ առնետներին չեն սիրում, բայց նա այդպիսին  չէր: Մի օր էլ արթնացա ,երբ այրված հոտ առա խոհանոցից: Սպասեցի, սպասեցի ու տեսա ,որ հոգևորականի տունը սկսում է տաքանալ և շատ վախեցա, որոշեցի արթնացնել հոգևորականին ,բայց չէի համարձակվում մտնել նրա ննջասենյակ, բայց եթե չասէի նրան կատարվածի մասին: Նա ինձ դուրս կշպրտ էր, փորձեցի արթնացնել իրեն,բայց չարթնացավ: Մի քիչ նեղվեցի բայց որոշեցի կծել իրեն և կծեցի իր այտը: Նա մի անգամից արթնացավ: Երբ արթնացավ ,կարծես ուրիշ մարդ լիներ, բղավեց ինձ վրա ,ջղայնացավ ,բայց հենց տեսավ այրվող վարագույրները փորձեց ինչ-որ կերպ հանգցնել այն, բայց այդքան էլ խուճապի չմատնվեց և հանգցրեց հրդեհը: Երբ արդեն հանգիստ էր ,նայեց դեմքիս և նոր հասկացավ, թե ինչու էի կծել նրա այտը, նայեց և մեղմ ժպտաց:

No comments:

Post a Comment